Մայիսի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1966 թ. ծնված Շուշիկ Մանուկյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 14-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Շուշիկ Մանուկյանը ժամը 3-ին հիվանդանոցում մահացել է:



























