Այսօր` նոյեմբերի 22-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Բելինսկիի անվան միջնակարգ դպրոցի շենքում ռումբ է տեղադրված եւ պետք է պայթի:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ դեպքի վայր են մեկնել ՀՀարտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները, սակրավորները` վարժեցրած շներով: Դեպքի վայր են ժամանել նաեւ Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանության Շենգավիթի վարչական շրջանի աշխատակիցները` ոստիկանապետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ:
Այս պահին դպրոցի շենքում դասապրոցեսը դադարեցված է, բոլորին դուրս են բերել շենքից եւ դպրոցի տարածքում սակրավորներով ու շներով ռումբի որոնման աշխատանքները շարունակվում են:




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























