Թուրքիայի Օրդու նահանգի Ֆաթսայի շրջանի այգիներից մեկում մանդարինի ծառը այնպիսի մեծ պտուղերներ է տվել, որ իրենց մեծությամբ ձմերուկի չափ են:
Այգեգործ Մուսթաֆա Թեքյըլդըզը նշել է, թե մանդարինի ծառերն իր հողամասում տնկել է 5 տարի առաջ։ «Երեք տարի առաջ այդ ծառը տվեց ընդամենը մի պտուղ այս մեծությամբ, իսկ հիմա դրանց թիվը 20 է։ Մենք էլ չգիտենք, թե ի՞նչ է կատարվում»,-նշել է այգեգործը՝շեշտելով, որ հսկա պտուղները տանելու է գյուղատնտեսական վարչություն՝ հետազոտության համար։




























