Ռուսաստանի Յուրի Լեւադայի վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, առաջիկա տարիներին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը կշարունակեն գործել համաձայնեցված:

Կարծիքը, որ Մեդվեդեւ-Պուտին տանդեմը կաշխատի ի օգուտ Ռուսաստանի շահերի, կիսում է հարցվածների 71 տոկոսը: 84 տոկոսի կարծիքով, անգամ հեռանալով երկրի նախագահի պաշտոնից Պուտինը պահպանել է իր ազդեցությունը երկրի ներքաղաքական կյանքում, գրում է Ria.ru-ն:

Հարցվածների միայն 15 տոկոսն է կարծում, որ շուտով Մեդվեդեւի ու Պուտինի միջեւ կոնֆլիկտներ ու հակասություններ կառաջանան: