Իտալիան կփակի Սիցիլիա կղզու նավահանգիստները մայիսի 26-27-ին Տաորմինում կայանալիք G7 գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Il Corriere della Sera պարբերականը՝ վկայակոչելով Իտալիայի ոստիկանապետ Ֆրանկո Գաբրիելիի կարգադրությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՆԳՆ տնօրենը երկուշաբթիից Սիցիլիայի նավահանգիստներ մտնող նավերի թվի աստիճանաբար նվազում է նախատեսում, իսկ մայիսի 22-28-ը նավահանգիստները կփակվեն։ Դա նշանակում է, որ Սիցիլիան, որը Եվրոպա ուղեւորվող ներգաղթյալների հիմնական ուղղություններից մեկն է, ժամանակավորապես անհասանելի կդառնա, իսկ ներգաղթյալների նավերն ու նավակները ստիպված կլինեն այլ նավահանգիստներ փնտրել։ 

Բացի այդ, համաշխարհային առաջնորդների հանդիպման ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով Սիցիլիա կուղարկվեն ուժային գերատեսչությունների մոտ 8 հազար աշխատակիցներ։