Ամերիկացի օձերի որսորդ Դասթին Քրամը մերկ ձեռքերով սպանել է վագրային պիթոնի հինգմետրանոց էգին, որը ապրում էր Ֆլորիդայի հարավում Էվերգլեյդս ազգային արգելոցում, հայտնում է Mashable-ը։

Տեսագրությունը, որը նկարահանել էր որսորդի գործընկերը, ցույց է տալիս, թե ինչպես է նա ոտնաբոբիկ մոտենում պիթոնին։ Պիթոնը փորձել է վախեցնել տղամարդուն, իսկ հետո սողալով հեռացել է։ Քրամը հարձակվել է օձի վրա, նրան գետնին սեղմել ու բռնել վզից։ Երբ օձն այլեւս չէր դիմադրում, տղամարդը նայելով տեսախցիկին մեկնաբանել է «Ահա թե ինչպես ենք մենք դա անում Էվերգլեյդսում»։

Պիթոնի երկարությունը մոտ 5․1 մետր էր, իսկ քաշը 59 կգ։ Պարզվել է, որ օձը հղի էր, դրա որովայնում 78 ձու են հայտնաբերել։