Ավստրալիայում կայացած սակարկության ժամանակ 49 հազար դոլարով վաճառվել է Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը, որը նա հագել է իր համերգներից մեկի ժամանակ:

1996 թվականին աշխրհահռչակ երգիչը ելույթ է ունեցել Սիդնեյում, որից հետո հանել է թանկարժեք քարերով զարդարված ձեռնոցը եւ նետել ամբոխի ուղղությամբ: Հենց այդ ձեռնոցն էլ դրվել է վաճառքի: Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն:

Սակարկության կազմակերպիչները խոստովանել են, որ ձեռնոցը վաճառվել է 2 անգամ ավելի թանկ, քան իրենք սպասում էին: