Բիշքեկում Պերվոմայսկի շրջանային դատարանը դատավճիռ է սահմանել Ղրղզստանի նախկին նախագահի որդու՝ Մաքսիմ Բաքիեւի եւ «Մանաս բանկ»-ի գործով նրա հանցակցի նկատմամբ, հաղորդում է «ԿիրԹագ»-ը։

Գործընթացը տեղի է ունեցել պետական մեղադրողի ՝ Բիշքեկ քաղաքի Պերվոմայսկի շրջանի դատախազի օգնականի, ինչպես նաեւ դատապարտյլաների դատապաշտպանի  մասնակցությամբ։

Դատապարտյալների դատավճիռը հեռակա է սահմանվել։

Ղրղզստանի դատարանի կողմից արդեն ցմահ ազատազրկման դատապարտված Մաքսիմ Բաքիեւի պատժաժամկետին դատարանը հավելել է եւս 20 տարվա ազատազրկում։

Մ. Բաքիեւը մեղադրվում է կոռուպցիյաի, ապօրինաբար զենք պահելու, փողեր լվանալու եւ այլ հանցագործությունների մեջ։