Կարսնոյարսկի երկրամասում մոտոպարապլաներիստը ողջ է մնացել 400 մետր բարձրությունից ընկնելուց հետո, Newsru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Էվենկիսկի շրջանի Բայկիտ գյուղից 16 կմ հեռավորությամբ։ Նախնական տեղեկությամբ՝ սարքավորման շարժիչը դադարել է աշխատել։
Պլաներիստի կողերը կոտրվել են։ Նա տեղափոխվել է Բայկիտի շրջանային հիվանդանոց։ Տարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը դեպքի կապակցությամբ ստուգումներն է սկսել, ասվում է հաղորդագրությունում։





























