Մայիսի 15-ին, ժամը 21-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 19.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ն. Զարյան փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 9-ի սահմաններում, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ծնողի ներկայությամբ հրաժարվել է բուժօգնությունից: