Փրկարարները հայտնաբերել են Ճապոնիայում կործանված LR-2 հետախույզ-օդանավի բոլոր չորս ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին:
Մասնագետները փորձում են պարզել նրանց վիճակը, նրանց մահվան պաշտոնական եզրակացություն դեռեւս չի հրապարակվել: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի ռազմաօդային ուժերին պատկանող LR-2 հետախույզ-օդանավն աղետի էր ենթարկվել երկուշաբթի՝ Հոկայդո կղզում: Մնացորդները հայտնաբերվել էին Ասաբու քաղաքի մոտակայքում:
Օդանավն Օկադամայի օդանավակայանից թռչում էր դեպի Սապորո՝ շտապօգնության հիվանդի տեղափոխելու համար: Օդանավում չորս մարդ է եղել:
LR-2 օդանավերը նախատեսված են 10 հոգու համար: Դրանք հիմնականում օգտագործվում են ծանր հիվանդների տեղափոխության, ինչպես նաեւ օդային հետախուզությունում՝ ավիադիտարկումների համար:





























