ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզի բաժնի հաշվապահ Արմեն Խաչատրյանը հայտնվել է դատարանում յուրացում կատարելու մեղադրանքով:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Խաչատրյանը 2015թ. հունվարի 22-ից մինչեւ 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվություն չի մուտքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել է ավելի քան 18 մլն դրամ:
Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:





























