Վոլգոգրադի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն: Պայթյունի հետեւանքով ամբողջովին փլուզվել է 4-հարկանի շենքի մուտքը, հայտնում են «Ինտերֆաքս»-ի աղբյուրները:

Արտակարգ ծառայություններից գործակալության զրուցակցի խոսքով՝ 2 մարդ զոհվել է, 5 մարդ վնասվածքներ ստացել:

Պայթյունը տեղի է ունեցել Համալսարանական պողոտայի թիվ 60 շենքում:

Համացանցի օգտատերերը հայտնել են, որ շենքի շրջանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ցերեկը գազի ուժեղ հոտ է եկել, եւ այնտեղ է գնացել վթարային ծառայությունը: