2017-2018 թվականներին համաշխարհային տնտեսության որոշակի աճ կգրանցվի՝ չնայած ընդհանուր առմամբ այն նախկինի պես կվերականագնվի բավականին դանդաղ տեմպերով։ Այս մասին ասվում է  ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերով վարչության նոր զեկույցում։

Վարչության տնտեսագետ Գրիգոր Աղաբեկյանը կարծում է, որ Ռուսաստանին, ճիշտ է համեստ, սակայն տնտեսական աճ է սպասվում։ «Անցյալ տարվա չորրոդր եռամսյակում տնտեսական աճ է նկատվում։ Բայց աճը բավականին համեստ կլինի՝ մոտ 1,5 տոկոս այս տարի եւ 1,5 տոկոս՝ հաջորդ։ Այս դրական տենդենցները կապված են նավթի գների բարձրացման հետ, որոնք մի քանի տարի անընդմեջ նվազել են», - «ՄԱԿ-ի ռադիո»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Կենտրոնական Ասիայի երկրները կարող են աճի բարձր տեմպեր գրանցել՝ հիմնականում ՌԴ-ից գումարային փոխանցումների հոսքի աշխուժացման շնորհիվ։