Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 16-ին, ժամը 14.50-ին, Կայարանամերձ հրապարակ թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նախկինում դատված 56-ամյա Հայկ Խ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2014թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ Ղրիմի հանրապետության Սիմֆերոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: