Գամբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ առկա բոլոր նախագծերն ու ծրագրերը չեղյալ են համարվում:

Գամբիայի կառավարությունը պահանջել է բոլոր իրանցիներին 48 ժամում լքել երկրի տարածքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայատարարության մեջ չի նշվում որոշման պատճառը: Սակայն պատճառը կարող է լինել հոկտեմբերի վերջին Նիգերիայի Լագոս նավահանգստում զենքով բեռնված նավի կալանքը: Հետագայում պարզվել էր, որ զենքը Իրանից տեղափոխվելու էր Գամբիա: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանը ոչ մի առնչություն չունի դրա հետ: