Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեկտեմբերին կայցելի Թուրքիա, հայտնում է TRT-ն:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովին արած Սարկոզիի հայտարարությունը առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը:
Թուրքիայի նախագահի` իր ֆրանսիացի գործընկերոջ հետ վեճի պատճառ է դարձել Ֆրանսիայի պահանջը` Իրանը եւ Մերձավոր Արեւելքը դիտել իբրեւ ռիսկի հիմնական գոտի, որոնց դեմ նախատեսվում է ՀՀՊ համակարգ տեղակայել Թուրքիայում: Լարվածություն էր առաջացրել նաեւ Սարկոզիի հայտարարությունը կիպրական հարցի առնչությամբ:
Այս առումով Սարկոզիի այցը Թուրքիա բավական նշանակալի իրադարձություն է: Նշենք, որ Ֆրանսիան դեմ է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը:





























