Տեխնիկական խնդիրները վերջին ամիսներին հանգեցրել են ուրանի հարստացման իրանական մի քանի հազար ցենտրիֆուգների աշխատանքի ժամանակավոր դադարի, նոյեմբերի 22-ին հայտնել է АР-ն` վկայակոչելով Վիեննայի դիվանագիտական աղբյուրները:
Գործակալության հետ զրուցած դիվանագետները չեն տիրապետել այդ միջադեպի մասին տեղեկատվությանը, սակայն նրանց կարծիքով ցենտրիֆուգների` թեկուզ ժամանակավոր անջատումը, աննախադեպ երեւույթ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հայտնել էր «Վզգլյադ»-ը, Բուշերում իրանական առաջին ԱԷԿ-ի կառուցումը ռուսական նախագիծ է: Ավելի վաղ Ռուսաստանը եւ Իրանը կայանի համատեղ կառավարման մասին պայմանագիր էին ստորագրել, որի գործարկումը կայացել է օգոստոսի 21-ին:
Բուշերի ԱԷԿ-ի վրա գրոհած համակարգչային վիրուսը խառնել էր նպատակները: Ավելի ուշ Իրանի արդյունաբերության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի ղեկավար Մահմուդ Լիային հայտարարել էր, որ համակարգչային Stuxnet վիրուսի հայտնաբերումը Բուշերի ԱԷԿ-ի աշխատակիցների համակարգիչներում կարող է նախանշան լինել նրա, որ Իրանի դեմ էլեկտրոնային պատերազմ է սկսվում:
Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ «Բուշեր» ատոմակայանը երկրի էներգետիկ համակարգին կմիանա 2011 թվականին:





























