Թերթի ունեցած տեղեկություններով, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մտադիր է կրկին դառնալ պատգամավոր: Նա մերձավոր շրջապատում չի թաքցնում, որ պատրաստվում է կրկին առաջադրվել առաջիկա ընտրություններում:
«Ժամանակ»-ը հիշեցնում է, որ 2007 թ. ընտրություններին առաջադրվել էր Էջմիածնի թիվ 17 ընտրատարածքում, եւ թեեւ ինքը ՀՀԿ-ական էր, սակայն ՀՀԿ-ն պաշտպանեց ոչ թե իր կուսակից ընկերոջը, այլ՝ Սեյրան Սարոյանին: Թե այս անգամ ում կսատարի ՀՀԿ-ն՝ առայժմ հայտնի չէ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























