Անհայտ անձի կողմից հեռախոսով արված հայտարարությունը, թե Աստանայի «Շաբիթ» մշակույթի պալատում ռումբ է տեղադրված, հատուկ ծառայությունների` ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ կազմակերպված նախապատրաստական ուսումնավարժանքներից է եղել, նոյեմբերի 23-ին հայտարարել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում կկայանա դեկտեմբերի 1-2-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 22-ի գիշերը Աստանայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտում ահազանգ էր ստացվել, որ Աստանայի «Շաբիթ» մշակույթի պալատում կասկածելի առարկա կա: Դեպքի վայր էր ժամանել 19 մարդ եւ 7 միավոր տեխնիկա: Որորնումների արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել: