Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ եկող շաբաթ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները քննարկելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հարցը: «Մենք ունենք արդեն համաձայնություն, որ եկող շաբաթ այդ քննարկումն անցկացնելու ենք»,-ասել է Սաֆարյանը: Կոալիցիան քննարկելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավոր ճանապարհները: «Մենք մեկ անգամ եւս կնայենք հարցի իրավական լուծման հնարավորությունները եւ կարձանագրենք նաեւ մեր քաղաքական մոտեցումները»,-ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Իշխանությունը փորձելու է քաղբանտարկյալների ազատ արձակման ճանապարհը գտնել մինչ եկող տարեսկզբին սպասվող ԵԽ Մարդու իրավուքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմերբերգի եւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պերոսկոտի հայաստանյան այցը:





























