63-ամյա Նելլի Ե.-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 46 երթուղու ավտուբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը, 35.000 դրամ, բանկային եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 30-ամյա Լեւոն Ա.-ին, 27-ամյա Ասատուր Հ.-ին եւ 26-ամյա Վանիկ Հ.-ին:

Պարզվել է, որ Լեւոն Ա.-ն է գողացել Նելլի Ե.-ի դրամապանակը:

Կատարվում է քննություն: