Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը շտապ կարգով վիրահատվել է: Նա սրտի վիրահատություն է տարել, որը կատարվել է Մոսկվայի Բակուլեւի անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները:
Ինչպես հայտնում է Life News-ը, Կոբզոնը հիվանդանոց է տեղափոխվել կիրակի օրը` նոյեմբերի 21-ին, իսկ արդեն նոյեմբերի 22-ին նա բարդ վիրահատության է ենթարկվել եւ նրա մարմնում էլեկտրակարդիախթանիչ են տեղադրել:
Հիմա Կոբզոնը գտնվում է սրտաբանության բաժանմունքի ինտենսիվ թերապիայի բաժնում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Այսօր կորոշվի, թե, արդյոք, անհրաժեշտ կլինի՞ նոր վիրահատություն կատարել, հաղորդում է Regions.ru-ն:
Սրտի հետ կապված խնդիրներն կոբզոնին անհանգստացնում են արդեն մի քանի տարի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ ամիս առաջ 72-ամյա երգիչն ու քաղաքական գործիչն իրեն վատ է զգացել Աստանայում Անկախության պալատում հոգեւոր մշակույթի համաշխարհային ֆորումի ժամանակ հենց բեմի վրա: Նա կորցրել էր գիտակցությունը զեկույց կարդալիս: Կոբզոնը շտապ տեղափոխվել էր տեղի հիվանդանոց:





























