ԱՄՆ դատարանը երկրի ռազմածովային ուժերի նախկին ծովակալ Ռոբերթ Գիլբոյին 18 ամսվա կալանքի է դատապարտվել՝ կոռուպցիայի գործի շրջանակում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը։
2016 թվականի հունիսին Գիլբոն մեղավոր է ճանաչվել, երբ խոստովանել է, որ դաշնային ծառայություններին ստել է՝ ասելով, թե երբեք կաշառք չի ստացել մալայզիացի գործարար Լեոնարդ Գլեն Ֆրենսիսից, ով հայտնի է որպես Գեր Լեոնարդ։
Նախկին ծովակալն ասել է, որ «ցավում է» կատարվածի համար եւ չի կարող մեկնաբանել իր գործողությունները։





























