Ես ոչ մի տարաձայնություն չունեմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ես այդ մասին բազմիցս հայտարարել եմ։ Այս մասին մայիսի 18-ին Ազգային ժողովի նոր գումարման անդրանիկ նիստի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։

Ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ խորհրդարանական հանձնաժողովում պետք է աշխատի, Պողոսյանն ասել է. «Կարծում եմ՝ ես կլինեմ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, ՀՀԿ-ից պայքարել են Միհրան Պողոսյանն ու Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը։