Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է ընդլայնել Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի լիազորությունները:
Խորհրդարանական բյուրոյի նիստի ժամանակ նախաձեռնություն է եղել փոփոխություններ մտցնել «Պաշտպանության պլանավորման մասին» օրենքում, որոնց համաձայն «Վրաստանի դեմ սպառնալիքների մասին փաստաթուղթը» ՊՆ-ի փոխարեն պետք է մշակի ԱԱԾ-ն, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Օրինագծի հեղինակը երկրի նախագահն է:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի ԱԱԾ ղեկավար է նշանակվել Գիգի Բոկերիան, ով մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:




























