Նոյեմբերի 22-ին կայացել է Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեից, քննարկումը ծավալվել է կազմկոմիտեի կողմից հայությանն ուղղված կոչի շուրջ,  ադրբեջանահայության նկատմամբ 1988-91թթ Ադրբեջանում իրականացված ցեղասպանության եւ նրանց հետագա ճակատագրի մասին, միջազգային կառույցներում այդ հարցը բարձրացնելու եւ նրա լուծմանը հետամուտ լինելու մասին:

Քննարկումը անցել է արդյունավետ, երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերի շուրջ համագործակցելու համար: Բացի այդ կազմկոմիտեի եւ նրան աջակցող իրավապաշտպան կազմակերպության կողմից հարց է բարձրացվել մոտակա ժամանակներում անցկացնել իրավապաշտպանների ֆորում Ներկայիս միջազգային քաղաքական պրակտիկան որպես մարդու իրավունքների զանգվածային եւ ծանրագույն խախտումների աղբյուր եւ հիմք թեմայով, որը Ա.Սաֆարյանի կողմից արժանացել է հավանության: