Նյու Յորքի Թայմս-սքվերում մարդկանց վրաերթի ենթարկած մեքենայի վարորդին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Պատահարի հետեւանքով 18-ամյա աղջիկ է զոհվել, 22 մարդ վնասվածքներ է ստացել:
Euronews-ի հաղորդմամբ՝ տեղի իշխանությունները հաղորդել են, որ կատարվածն ահաբեկչություն չէր:
Պարզվել է, որ վարորդն ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախկին զինծառայող Ռիչարդ Ռոհասն է: Նախնական տվյալներով՝ պատահարի պահին նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել:





























