ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է միջազգային բոլոր չվերթների պարագայում օդանավի սրահ նոութբուք տանելու արգելք սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է RNS-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:

Երկրի ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները հայտարարելեն, որ եթե Վաշինգտոնն ընդլայնի արգելքի շրջանակը, այն կարող է առնչվել նաեւ Եվրոպայից ժամանող չվերթներին: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք այս շաբաթ հանդիպել են Բրյուսելում, կրկին կհանդիպեն Վաշինգտոնում՝ հարցի տեխնիկական կողմը քննարկելու համար: Վերջնական որոշում այս հարցով դեռեւս չի կայացվել:

Սահմանափակումների համաձայն՝ ուղեւորները չեն կարողանա օդանավի սրահ տանել բջջային հեռախոսից մեծ էլեկտրոնային սարքավորումներ: Սահմանափակումն արդեն գործում է Մերձավոր արեւելքից մի շարք երկրների նկատմամբ:

Այս միջոցառումը ձեռնարկվել է, քանի որ մտավախություն կա, որ ԻՊ-ն ռումբ է մշակում, որը հնարավոր է թաքցնել նոութբուքի մեջ եւ գործի դնել օդանավի թռիչքի ժամանակ: