Ուկրաինական Սեւաստոպոլ ֆուտբոլային ակումբի խաղացող Վլադիսլավ Պիսկունը, որը նոյեմբերի 21-ին Սեւաստոպոլի մայթերից մեկում մահացու վախճանով վրաերթի էր ենթարկել 26-ամյա մի կնոջ եւ երկու երեխաների հետ, մեկուսարանում փորձել է ինքնասպան լինել: Մեկուսարանի աշխատակիցները ժամանակին են նկատել եւ փրկել են Պիսկունին:
Հայտնի է դարձել, որ վրաերթի ժամանակ Պիսկունը սթափ վիճակում է եղել: «Крымский аналитик»-ը գրում է, որ Պիսկունն ընդունել է մեղքը: 24-ամյա ֆուտբոլիստի ցուցմունքից հայտնի է դարձել, որ խաչմերուկում հանդիպելով Միցուբիշի ավտոմեքենայի ղեկին եղած ընկերոջը Պիսկունը ԲՄՎ-ով որոշել է նրա հետ արագության մրցավազքի մեջ մտնել, որի ընթացքում էլ փորձել է շրջանցել նրան հանդիպակաց գծով, սակայն դուրս է թռել մայթ եւ հարվածել է կնոջն ու երկու երեխաներին: Երեքն էլ տեղում մահացել են: Ոստիկանությունը դժվարությամբ է կարողացել Պիսկունին փրկել անցորդների եւ զոհված կնոջ ամուսնու եւ երեխաների հոր ինքնադատաստանից:





























