Մոսկվայի հարավում՝ «Չերտանովսկայա» մետրոյի կայարանի մոտ նախօրեին ընդհարում է տեղի ունեցել ապօրինի ներգաղթած վարորդների միջեւ` հաճախորդի պատճառով: Ընդհարումը ողբերգական ավարտ է ունեցել եւ տղամարդկանցից մեկն սպանվել է:
Ինչպես հաղորդում է kolesa.ru-ն, բախումը եղել է հաճախորդների հերթի համար: Ադրբեջանցիներից մեկն ընդհուպ կրակել է իր գործընկերոջը մարտական ատրճանակից: Դրանից հետո տղամարդը փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից, հաղորդում է«Ինտերֆաքսը»:





























