Մենք պահպանեցինք ՆԱՏՕ-ի վարկը: Այդպես է բնութագրել Լիսաբոնում ավարտված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է Haberturk-ը:

Գյուլի խոսքով, նման արդյունքի հասնել հնարավոր է եղել «Թուրքիայի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ»: «Բոլորը համոզվեցին, որ մեր սկզբունքային դիրքորոշումը ՆԱՏՕ-ին փրկեց թուլացումից: Մեծ հաշվով, Թուրքիան ՆԱՏՕ-ին հիշեցրեց իր պաշտպանական բնույթը եւ կանխեց հակառակ կարծիքի ձեւավորումը: Դա ոչ միայն Թուրքիայի ջանքերի, այլեւ ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքն է»,- ասել է նա:

Գյուլը «հրաշալի» է որակել Աֆղանստանի իրավիճակին ու Ռուսաստանի հետ համագործակցությանը նվիրված քննարկումները: