Լոնդոնից Ստամբուլ վերադառնալու ժամանակ Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Բերդան Օզթուրքը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP–ի պատգամավոր Բերդան Օզթուրքի նկատմամբ եղել է ձերբակալման որոշում, որի համար էլ ոստիկանությունը հենց օդանավակայանում ձերբակալել է նրան։

Պատգամավորի ձերբակալման հետ կապված ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդել։