Բանգլադեշում ոստիկանությունը նույնասեռականության մեղադրանքով 27 մարդու է ձերբակալել, հաղորդում է AFP-ն: Գործակալությունը հաղորդում է, որ Քերանիգանջում հասարակական կենտրոնի խուզարկության ժամանակ 27 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը նրանց նույնասեռականներ է համարում:
Իշխանությունները հայտարարել են, որ կասկածյալները հիմնականում մոտ 20 տարեկան ուսանողներ են եւ Բանգլադեշում ճամփորդել են: Նրանց մոտ թմրանյութեր ու պահպանակներ են հայտնաբերվել:





























