Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 22 հասցեում գտնվող «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք խողովակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 81 MT 008 (վարորդ՝ 24-ամյա Աշոտ Օ.) եւ «BMW 46» մակնիշի (վարորդ՝ 27-ամյա Գեւորգ Բ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Mercedes E320» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետեւ շպրտել մայթեզրին տեղադրված «Սանիթեք» ընկերության աղբի ամանը եւ հայտնվել հողածածկ գոտում՝ բախվելով ծառերի։ Գազի բալոնից առաջացել է արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: