Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 9.45-ին, ՔՀԳՎ է ներկայացել 55-ամյա Սերգեյ Ծ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 10-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Ստավրոպոլ քաղաքի թիվ 2-րդ ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի (կաշառք տալը) 5-րդ մասի մեղադրանքով: