Մայիսի 19-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդ եւ «Պեժո» ավտոմեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: