Մարդու իրավունքների ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարել է Հարավային Սուդանի զինված ուժերի` երկրի 114 խաղաղ բնակչի սպանելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարչությունը Եյ շրջանում 2016 թվականին մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ հոդված է հրապարակել:

«Զեկույցը...նկարագրում է խախտումների դեպքերը քաղաքացիական բնակչության նկատամամբ` էթնիկ պատկանելության կամ հակառակ կողմին հարելու հիման վրա: Խախտումներ անում են հակամարտության երկու կողմերն էլ: Դրանք ներառում են նաեւ իշխանամետ ուժերի իրագործած սպանությունների 114 դեպքերը»,- ասվում է վարչության հայտարարությունում: