ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` այսօր` նոյեմբերի 23-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Հադրութի շրջանում, տեղի կունենա դիտարկում։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ-ից, ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Անտալ Հեդրիչն ու Ուիլյամ Պրայորը։
Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինյուսը եւ նրա օգնականներ Քրիստո Քրիստովն ու Ժասլան Նուրթազինը։





























