Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը ողջունում է օրերս ընդունված Հարավ-Չինական ծովում Վարքագծի կանոնագրքի նախագիծը, փոխանցում է «Սինխուա»-ն:
Հայտարարությունում նշվում է, որ Ֆիլիպինները ողջունում է Հարավ-Չինական ծովում Վարքագծի օրենսգրքի շրջանակային նախագծի ավարտը: Դրանում ներառված են բոլոր կողմերի համար անհրաժեշտ տարրեր: Այդ փաստաթուղթը կներկայացվի ՀԱԱՊԱ-ի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեեղի կունենա օգոստոսին Մանիլայում: Ֆիլիպինները հաստատել են այդ հիմունքներով Հարավ-Չինական ծովում վարքագծի արդյունավետ կանոնագիրք մշակելու պատրաստակամությունը:





























