Եկող տարվա սեպտեմբերին Թեհրանի հետազոտական ռեակտորը ապահովված է լինելու հիմնական վառելիքով: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Մենք արտադրել ենք «վիրտուալ» 20 տոկոսանոց ատոմային վառելիք: Եկող տարվա սեպտեմբերին մենք կարտադրենք վառելիքն ու կապահովենք դրանով լաբորատորիան»,- ասել է նա, հաղորդում է IRNA գործակալությունը:
Թեհրանի հետազոտական ռեակտորը կառուցվել է ԱՄՆ-ի աջակցությամբ 1960-ականներին: Դրա հիմնական գործառույթը դեղամիջոցների արտադրությունն է: Վերջին անգամ ռեակտորի համար Իրանը վառելիք գնել էր Արգենտինայից 1993թ. եւ դրա ու ռեակտորի վերակառուցման համար վճարել 50 մլն դոլար:





























