WikiLeaks-ը փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ-ի լրտեսական նախագծի մասին, որը կոչվում է Athena: WikiLeaks-ի հաղորդագրությանն Athena նախագծի վերաբերյալ հինգ ֆայլ է կցված, հաղորդում է RNS-ն:
WikiLeaks-ի հաղորդագրությունում ասվում է, որ Athena-ն Microsoft Windows-ի Windows XP-ից մինչեւ Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներին հեռակա վնասակար ծրագրեր ներբեռնելու հնարավորություն է ընձեռում:
Համաձայն WikiLeaks-ի Athena-ն մշակվել է ԿՀՎ-ի եւ ամերիկյան Siege Technologies ընկերության կողմից:





























