Վանաձորում այսօր՝ մայիսի 19-ին գրանցված ուժեղ քամին վնասել է ծառերը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե քաղաքի Բաղրամյան պողոտայի երկայնքով ձգվող բարդիներից մեկը ջարդվել ու ընկել է էլեկտրական լարերի վրա, վտանգավոր դարձնելով այդ հատվածով մեքենաների երթեւեկությունը:
Ծառերի ջարդվելու մասին ահազանգը Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է րոպեներ առաջ: Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները վարչության պետ, գնդապետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Խնդրի մասին տեղեկացվել են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի ու էլցանցի աշխատակիցները: Ներկայումս փրկարարներն ու էլցանցի աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում:


%20-%20Copy.jpg)





























