Ցավոք երիտասարդությունը մեկնում է Հայաստանից, քանի որ չի կարողանում իրացնել իրեն։ Այս մասին ԱԺ մայիսի 19-ի նիստի ժամանակ հայտնել է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որի թեկնածությունն առաաջադրվել է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդությոն ու սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին։

Պետք է այնպես անել, որ երիտասարդ մասնագետները կարողանան իրենց ունակությունների ու տաղանդների համար կիրառում գտնել երկրի ներսում ու չմեկնեն արտասահման՝ հաճախ ոչ թե ոսկե սարերի, այլ ցանկացած ապրուստի համար, հավելել է նա։

«Մենք, օրենսդիրներս, պետք է հետեւենք գործադիր իշխանության աշխատանքին,հետեւենք, որ կրթության որակը անընդհատ բարձրանա»,- հայտնել է նա։