Արեւմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը՝ իրանական մի քանի հազար ցենտրիֆուգների աշխատանքի դադարեցման մասին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Ցենտրիֆուգներն աշխատում են նախկին ռեժիմում: Ավելին, Իրանը շարունակում է իր գործունեությունն այդ ոլորտում եւ ուշադիր հետեւելու է արեմտյան մամուլում նման հրապարակումներին»,- ասել է նա, գրում է IRNA-ն:
Նշենք, որ Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի դիվանագիտական աղբյուրները, նշել էր, թե տեխնիկական խնդիրները հանգեցրել են ցենտրիֆուգների ժամանակավոր դադարեցման:





























