Մայիսի 19-ին մոտ հիսուն ցուցարարներ փորձել են ներխուժել ԱՆ շենքը, հայտնում է Die Welt-ը։

Կեսօրից հետո մի խումբ անհայտ անձիք երկար աստիճան ունեցող ֆուրգոնով մոտեցել են նախարարության շենքին ու փորձել ներխուժել ներս։ Նրանք պահանջում էին նախարար Հայկո Մաասի հրաժարականը ու փակել սահմանները։ Ընդ որում ակցիայի մասնակիցները հրատեխնիկա են օգտագործել։

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։ Մի քանիսի նկատմամբ գործ կհարուցվի՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։ ակցիայի կազմակերպիչը ձերբակալված է։

Մոտ 20 մարդ փորձել է մնալ շենքի մոտ ու նստացույց կազմակերպել «Ամեն ինչ արդեն մոռացված է ՝ գրաքննության ու խոսքի ազատության արգելքի դեմ» պաստառներով ։

Փողոցի մյուս կողմում էլ հավաքվել են հակառակ ճամբարի ներկայացուցիչները։ Նրանց ձեռքին պաստառներ էին «Կորչի նացիզմը» , «Ատելության ու սադրանքների դեմ» կարգախոսներով։

Նախնական տվյալներով, ակցիայի մասնակիցները ուլտրաաջ շարժումից են, որը դեմ է ներգաղթին ու կողմ է եվրոպական արժեքների պահպանմանը։ Ըստ լրագրողների՝ ակցիայի համար առիթ էր հանդիսացել սոցցանցերում ատելություն հրահրելուն հակազդելու մասին օրինագիծը։