Ըստ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալների, Թուրքիայի ամենահետամնաց Մուշի նահանգը պետության կողմից տարբեր ոլորտներում շրջաններին հատկացված աջակցությամբ առաջին տեղում է: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» կայքը:
Թուրքիայի սոցիալական օգնության հիմնադրամի կողմից, կրթության, առողջապահության եւ որոշ այլ ոլորտներում կարիքավորներին տրվում է համապատասխան աջակցություն: Նրանց թիվը կազմում է 12 975 ընտանիք:
Սոցիալական հիմնադրամի պատասխանատուները նշել են, որ Մուշում արդեն իսկ օգնություն են ցուցաբերում մոտ 39 000 երեխայի:



















