Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ էներգետիկային ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունները, որ ուրանի շահագործման ծրագիրը ռիսկ չի պարունակում , անհիմն է: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Երկու հայտարարություններն էլ բոլորովին անհիմն են, որովհետեւ  ռիսկերի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե հիմնավորում կա, թե ինչ ռիսկեր են պարունակվում եւ դրանք ուղղակի բացառվում է ինչ-որ պատճառներով: Ռիսկի գնահատման փորձաքննությանը ոչ մի մարդ, ոչ մի հիմնարկ չի ընդգրկվել»,-ասաց Զառաֆյանը:

Նրա խոսքով, բնապահպանութան նախարարությունը համաձայնություն տալով այս ծրարին, չի պատկերացնում, թե ի՞նչ ռիսկեր են դրանք պարունակում շրջակա միջավայրի եւ տեղի բնակչության համար:

Բնապահպանի հավաստմամբ, Լեռնաձորում ուրանի հանքավայրերի շահագործման ռիսկերը գրունտային եւ ստորգետնյա ջրերի մակարդակով են:
Նշենք, որ ներկայումս Կապանի Լեռնաձոր համայնքում իրականացվում է ուրանի պաշարների որոնողական աշխատանքներ: