Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, թե Հարավային Կորեան նոյեմբերի 23-ի առավոտյան առաջինն է կրակ բացել երկու կորեական պետությունների ծովային սահմանին:

«Չնայած մեր համառ նախազգուշացումներին՝ Հարավային Կորեան տասնյակ համազարկեր է տվել, եւ մենք անհապաղ ռազմական բնույթի պատասխան գործողություններ ենք ձեռնարկել»,- ասված է ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, ըստ հարավկորեական լրատվամիջոցների, ԿԺԴՀ-ն գնդակոծել է Ենպհենդո կղզին՝ ապառազմականացված գոտու շրջանում:

Հաղորդվում է 15 վիրավորների, այդ թվում երկու խաղաղ բնակիչների մասին: Վիրավորված զինվորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հարավային Կորեայի իշխանությունները անպհապաղ պաատսխան կրակ են աբցել, երկրում ռազմական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել: Կղզու բնակիչներին տարհանել են ստորգետնյա ապաստարաններ: