Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, 5,8  մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06.02 –ին՝ Սան Պատրիսիո քաղաքից 209 կմ հեռավորության վրա: Ավերածությունների եւ հնարավոր զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: